Հաքան Ֆիդան. Մենք մոտ ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելուն
  Հաքան Ֆիդան.  Մենք մոտ ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելուն
13:17     11 12 2024    
Մենք մոտ ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելուն.

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի 2025 թվականի բյուջեի քննարկմանն իր ելույթի ժամանակ։

Նա նշել է, որ Հարավային Կովկասում խաղաղության համար հույսի շող կա. «Խաղաղության ապահովումը կնպաստի՝ տարածաշրջանի զարգացմանը և նոր հնարավորություններ կստեղծի։ Թուրքիան աջակցում է բոլոր ջանքերին այս գործընթացում։ Մեր երկիրն աջակցում է կողմերի միջև բանակցություններին, որոնք ընթանում են երկկողմ հիմունքներով՝ առանց միջնորդների»։
Zinvor.info

Հեշթեգներ. Հաքան-Ֆիդան  


Լրահոս