Դեսպան. «Հիքմեթ Հաջիևի այցը կարևոր ազդանշան է՝ ադրբեջանա-իսրայելական հարաբերությունների զարգացման համար»
  Դեսպան.  «Հիքմեթ Հաջիևի այցը կարևոր ազդանշան է՝ ադրբեջանա-իսրայելական հարաբերությունների զարգացման համար»
12:34     11 12 2024    
«Մենք շատ գոհ ենք Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի այցից, ով վերջերս գտնվել է Իսրայելում։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին AnewZ հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է՝ Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիկը։

«Շատ արդյունավետ այց էր։ Նա հանդիպել է մեր նախագահի, արտգործնախարարի և այլոց հետ։ Մենք դա դիտարկում ենք որպես կարևոր ազդանշան մեր հարաբերությունների զարգացման համար։

Մեր երկրների միջև հարաբերությունները միշտ ամուր են եղել, քանի որ դրանք հիմնված են ժողովուրդների միջև բարեկամության ամուր հիմքի վրա։ Նույնիսկ մինչ ժամանակակից ադրբեջանական պետության ստեղծումը և մինչև Իսրայելի պետության գոյությունը, այստեղ ապրող հրեաների և ադրբեջանցիների միջև միշտ եղել են բարեկամական հարաբերություններ, որոնք այս վայրը դարձրել են իսկապես եզակի մոդել ոչ միայն տարածաշրջանում, այլև ողջ աշխարհում: Հրեաներն այստեղ ապրել են առնվազն 800 տարի, գուցե ավելի երկար, և չեն գրանցվել հակասեմականության, հալածանքների կամ ջարդերի դեպքեր, ի տարբերություն Իրանի, որը շատ մոտ է գտնվում: Սա զարմանալի է, և ես կարծում եմ, որ Ադրբեջանը կարող է հպարտանալ կրոնական փոքրամասնությունների նկատմամբ իր վերաբերմունքով ընդհանրապես, և մասնավորապես հրեաների նկատմամբ»,- հայտարարել է Իսրայելի դեսպանը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Հիքմեթ-Հաջիև  


Լրահոս