Էրդողանը հայտարարել է՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համար պատմական հնարավորության մասին
 Էրդողանը հայտարարել է՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համար պատմական հնարավորության մասին
11:31     11 12 2024    
Հուսով ենք, որ Ղարաբաղի օկուպացիայից ազատագրման արդյունքում ստեղծված պատմական հնարավորությունը կհանգեցնի՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին երեքշաբթի Անկարայում՝ Թուրքիայի դեսպանների 15-րդ համաժողովում իր ելույթում հայտարարել է՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիգ Էրդողանը։

Պետության ղեկավարը նշել է, որ Թուրքիան գտնվում է հակամարտություններով ու պատերազմներով լի տարածաշրջանում։

«Վստահ եմ, որ թուրքական դիվանագիտությունը կշարունակի ջանքեր գործադրել՝ մեր տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար»,- ասել է Էրդողանը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Էրդողան   Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս