Շաֆիև. Երևանը չպետք է պնդի ԵԱՀԿ Մինսկի խմբի պահպանմանը
  Շաֆիև.  Երևանը չպետք է պնդի ԵԱՀԿ Մինսկի խմբի պահպանմանը
16:04     10 12 2024    
Եթե Հայաստանը տարածքային հավակնություններ չունի Ադրբեջանի նկատմամբ, ապա Երևանը չպետք է պնդի ԵԱՀԿ Մինսկի խմբի պահպանմանը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին րագրողներին ասել է՝ Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի (ՄՀՎԿ) խորհրդի նախագահ Ֆարիդ Շաֆիևը։

Նրա խոսքով, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար՝ Հայաստանին անհրաժեշտ է փոփոխություններ կատարել Սահմանադրության մեջ.

«Սա համապատասխանում է համաշխարհային պրակտիկային։ Օրինակ՝ Հյուսիսային Մակեդոնիայի և Հունաստանի միջև վիճելի հարցը լուծվել է սահմանադրական փոփոխությունների միջոցով։ Ուստի Ադրբեջանի պահանջը [Հայաստանի Սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին] լիովին հիմնավորված է»։

Ֆարիդ Շաֆիևը նաև ընդգծել է, որ Հայաստանը հայտարարում է, որ տարածքային պահանջներ չունի Ադրբեջանի դեմ:

Սակայն, մյուս կողմից, նա պնդում է, որպեսզի պահպանվի ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Եթե իսկապես տարածքային պահանջներ չկան, ապա ինչո՞ւ ձգտել դրա աշխատանքի շարունակմանը։ Եթե Հայաստանը ձգտում է խաղաղության, դա պետք է փաստաթղթավորվի»։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Շաֆիև   Երևան   ԵԱՀԿ  


Լրահոս