Ջավիդ Գադիրլի. Հայաստանի տարածքային հավակնությունները Ադրբեջանին՝ վարկած չէ
  Ջավիդ Գադիրլի.  Հայաստանի տարածքային հավակնությունները Ադրբեջանին՝ վարկած չէ
15:39     10 12 2024    
Հայաստանի տարածքային հավակնությունները Ադրբեջանին վարկած կամ ինչ որ մտացածին չեն:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ը, այս մասին հայտարարել է՝ ADA համալսարանի իրավագիտության ֆակուլտետի փոխդեկան Ջավիդ Գադիրլին, ելույթ ունենալով Բաքվում անցկացվող՝ «Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի հիմնական խոչընդոտը» միջազգային համաժողովի շրջանակներում՝ «Խաղաղության պայմանագրի խոչընդոտները Հայաստանի Սահմանադրությունում և օրենքներում» թեմայով առաջին պանելում:

Նա նշել է, որ այն օրից, երբ երկու հանրապետություններն էլ անկախություն ձեռք բերեցին, Հայաստանը պնդում էր, որ Ղարաբաղը իր տարածքն է և գրեթե երեսուն տարի այն օկուպացրել է ռազմական ճանապարհով։

Հայաստանի Սահմանադրական դատարանի «Սահմանազատման մասին որոշումը» չի վերացնում՝ Ադրբեջանի հետ համապարփակ խաղաղության համաձայնագրի ստորագրման սահմանադրական խոչընդոտները։ Դատարանի որոշման մեջ ուշադրություն է դարձվել այն հարցին, թե արդյո՞ք սահմանազատման հանձնաժողովի ստեղծման մասին համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Սահմանադրության դրույթներին։

Դատարանը ընդգծել է, որ նախաբանում և Անկախության հռչակագրում տարածքային պահանջները անփոփոխ դրույթ են հանդիսանում։ Այս դրույթները, ինչպես ընդգծել է դատարանը, ներկայացնում են սահմանադրական բարձրագույն արժեքները, որոնք որդեգրվել են հիմնադիր իշխանության՝ հայ ժողովրդի կողմից, ընդգծել է նա։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան  


Լրահոս