Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին՝ Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի կողմից կազմակերպված՝ «Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի հիմնական խոչընդոտը» միջազգային համաժողովում ասել է՝ Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը։.
«Խոսելով խաղաղության ճանապարհին առկա խոչընդոտների մասին՝ պետք է հիշել, որ 30 տարի ադրբեջանական տարածքները գտնվում էին հայկական օկուպացիայի տակ։ Հողերը օկուպացիայից ազատագրելուց հետո, մենք խաղաղության մասին առաջարկներ ուղարկեցինք Հայաստան։ Խաղաղության պայմանագրի ստորագրման խոչընդոտներից մեկն այն է, որ բանակցությունների սեղանի շուրջ հայկական պատվիրակության անդամները խոսում են տարբեր դիրքերից։ Երկրորդ խոչընդոտը՝ Հայաստանի սահմանադրությամն մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներն են»,- հայտարարել է Էլնուր Մամեդովը։
Zinvor.info