Բաքվում քննարկվում է՝ «Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի հիմնական խոչընդոտը»
 Բաքվում քննարկվում է՝ «Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի հիմնական խոչընդոտը»
10:25     10 12 2024    
Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի կողմից՝ (CAIR) «Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի հիմնական խոչընդոտը» խորագրով։ միջազգային համաժողով է անցկացվում:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, համաժողովում քննարկվում են մի շարք հարցեր։

Այսպես, 2020 և 2023 թվականներին հայկական օկուպացիայի տակ գտնվող Ադրբեջանի հողերի ազատագրումը և ադրբեջանական բոլոր տարածքներում ինքնիշխանության ամբողջական վերականգնումը՝ հնարավորություններ են ստեղծել երկու երկրների միջև խաղաղության համար։ Սակայն, Հայաստանի դիրքորոշումը՝ Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հարգանքի հարցում մնում է անորոշ։

Սահմանադրությունը, որը Հայաստանի Հանրապետության բարձրագույն օրենքն է, ներառյալ այլ օրենսդրական ակտերը, դեռևս տարածքային պահանջներ են պարունակում Ադրբեջանի նկատմամբ։

1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի կողմից ընդունված Անկախության հռչակագիրը վկայակոչում է՝ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի 1989 թվականի դեկտեմբերի 1-ի ակտին, որը Ղարաբաղը դիտարկում է, որպես Հայաստանի անբաժանելի մասը։ Հետագայում այս հայստատումը արտացոլվել է՝ 1995 թվականի հուլիսի 5-ին ընդունված Սահմանադրության նախաբանում և պահպանվել է 2005 թվականի նոյեմբերի 27-ին և 2015 թվականի դեկտեմբերի 6-ին կատարված փոփոխությունների ժամանակ։

Այս հարցերն են լինելու այսօրվա համաժողովի հիմնական թեմաները։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս