Բաքվում տեղի է ունեցել 44-օրյա Հայրենական պատերազմին նվիրված գրքի շնորհանդեսը
 Բաքվում տեղի է ունեցել 44-օրյա Հայրենական պատերազմին նվիրված գրքի շնորհանդեսը
18:28     09 12 2024    
Բաքու քաղաքի Գործադիր իշխանությունում կայացել է 44-օրյա Հայրենական պատերազմին նվիրված՝ «Հայրենական պատերազմի պատմություն. Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնում. Անհատականության գործոնը» խորադրով նոր գրքի շնորհանդեսը:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, նոր գիրքը, որը հրատարակվել է Ադրբեջանի ԳԱԱ պատմության ինստիտուտի հետ համատեղ՝ որպես նախորդի շարունակություն, նվիրված է՝ Հայրենական պատերազմին հաջորդած ժամանակահատվածում Ադրբեջանում տեղի ունեցած կարևոր իրադարձություններին։

Միջոցառմանը մասնակցել են՝ Բաքու քաղաքի Գործադիր իշխանության ղեկավար Էլդար Ազիզովը, ԱԳԱԱ-ի նախագահ, ակադեմիկոս Իսա Հաբիբբեյլին, Ընտանիքի, կանանց և երեխաների հարցերով պետական կոմիտեի նախագահ Բահար Մուրադովան, Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար (օմբուդսմեն) Սաբինա Ալիևան, Միլլի Մեջլիսի պատգամավոր Էլման Նասիրովը, Ադրբեջանի ճարտարապետների միության նախագահ Էլբայ Գասըմզադեն։

Գիրքը նախատեսվում է հրատարակել նաև որոշ օտար լեզուներով։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. ԳԱԱ   Ադրբեջան  


Լրահոս