Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան՝ «Պառլամենտարիզմ. ավանդույթներ և հեռանկարներ» թեմայով միջազգային խորհրդարանական համաժողովին մասնակցելու համար այցով մեր երկրում գտնվող՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին կապերի կոմիտեի նախագահ Ֆուադ Օքթայի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը:
Անդրադառնալով համաժողովի կարևորությանը, Գաֆարովան ասել է, որ միջոցառումը նվիրված է՝ երկու երկրների քաղաքական կյանքում խորհրդարանների դերին և փոխադարձ համագործակցության հետագա ամրապնդման խնդիրներին։ Նա գոհունակություն է հայտնել՝ երկու բարեկամ և եղբայրական երկրների միջև բոլոր ոլորտներում հաջող համագործակցության համար։
Հատկապես ընդգծվել է, որ Ադրբեջանը և Թուրքիան, որպես եղբայրական երկրներ, ամուր հիմքեր են դրել տարածաշրջանային համագործակցության համար։ Նշվել է, որ երկու պետությունների միասնությունը՝ տարածաշրջանում կայունության և անվտանգության առանցքային գործոնն է։
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին կապերի կոմիտեի ղեկավարը երախտագիտություն է հայտնել միջոցառման հրավերի և ցուցաբերած հյուրընկալության համար։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի միջև անցյալ տարի ստորագրված Համագործակցության համաձայնագիրը կարևոր դեր է՝ խաղում երկկողմ հարաբերությունների հետագա ընդլայնման գործում։