Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, դեկտեմբերին ԿԽՄԿ-ի աշխատակիցները կրկին հանդիպել են՝ ծագումով հայ մարդկանց, որոնց մասին ադրբեջանական կողմը տեղեկատվություն է տրամադրել։
Անհատական հանդիպումներ են անցկացվել կալանավորների հետ և պայմաններ են ստեղծվել նրանց ընտանիքների հետ կապի համար։
Իր մանդատի համաձայն՝ ԿԽՄԿ-ն նման այցերի ընթացքում գնահատում է կալանավորների պահման պայմանները ու նրանց հանդեպ վերաբերմունքը և պայմաններ է ստեղծում ընտանիքի անդամների հետ կապը վերականգնելու կամ պահպանելու համար։
ԿԽՄԿ-ի ընթացակարգերին համապատասխան՝ այցերի վերաբերյալ դիտարկումներն ու առաջարկությունները փոխանցվում և քննարկվում են միայն կալանավորված կողմի հետ: