Բայրամովը հանդիպում է անցկացրել վրացի գործընկերոջ հետ
|
|
Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին՝ ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի շրջանակներում կայացած հանդիպմանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությունը։
|
Այս մասին ասվում է «X» սոցիալական ցանցում Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական էջում։
«ԵԱՀԿ Նախարարների խորհրդի շրջանակներում կայացել է՝ Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են՝ երկու երկրների միջև քաղաքական, առևտրային, տնտեսական և էներգետիկ ասպեկտները և համագործակցության հեռանկարները», - նշվում է տեղեկատվության մեջ։
Կողմերը գոհունակություն են հայտնել երկկողմ հարաբերությունների ներկայիս զարգացումից, որոնք հասել են փոխադարձ հարգանքի և աջակցության վրա հիմնված ռազմավարական գործընկերության մակարդակի, և հաստատել են՝ ներդրումների և փոխադարձ առևտրաշրջանառության ավելացման կարևորությունը։
Հեշթեգներ.
Բայրամով
Ադրբեջան
Վրաստան