Բայրամովը Շվեդիայից գործընկերոջ հետ քննարկել է Հարավային Կովկասի հարցը
 Բայրամովը Շվեդիայից գործընկերոջ հետ քննարկել է Հարավային Կովկասի հարցը
09:28     06 12 2024    
Արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և Շվեդիայի իր գործընկեր Մարիա Ստեներգաարդը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում։

Այս մասին, ըստ Zinvor.info-յի, ասվում է «X» սոցիալական ցանցում Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական էջում։

«Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ Նախարարների խորհրդի շրջանակներում հանդիպել է՝ Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Մարիա Ստեներգաարդի հետ։ Նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը և Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը»,- ասվում է տեղեկատվության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ.


Լրահոս