Բայրամովն ու Միրզոյանը չեն հանդիպի Մալթայում - ՊԱՏՃԱՌԸ
 Բայրամովն ու Միրզոյանը չեն հանդիպի Մալթայում -  ՊԱՏՃԱՌԸ
09:16     06 12 2024    
Մալթայում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի 31-րդ նիստի շրջանակներում չի նախատեսվում՝ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի հանդիպուը։

Ինչպես APA-ին հայտնել են դիվանագիտական աղբյուրները, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդես է եկել՝ ԵԱՀԿ Նախարարների խորհրդի նիստի շրջանակներում՝ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը կազմակերպելու նախաձեռնությամբ։ Բլինքենը համառորեն ցանկանում էր հանդես գալ միջնորդի դերում:

Սակայն, ինչպես հայտնի է, ԱՄՆ-ը ներկայումս չի մասնակցում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Այս նախաձեռնությամբ Բլինկենը մտադիր էր ԱՄՆ-ին կրկին մտցնել խաղաղության գործընթաց։ Ադրբեջանական կողմը վճռականորեն մերժել է Բլինքենի առաջարկը, քանի որ «Բայդենի վարչակազմն անարդար և կողմնակալ քաղաքականություն է վարում Ադրբեջանի նկատմամբ»։
Zinvor.info

Հեշթեգներ. Բայրամով   Միրզոյան  


Լրահոս