Այս մասին
Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունից։
ՆԱՏՕ-ի պատվիրակությունը նախ այցելել է Հեյդար Ալիևի անվան Ռազմական Ինստիտուտ, որտեղ՝ ուսումնական հաստատության գործունեության, կրթական ծրագրերի և միջազգային համագործակցության ոլորտում աշխատանքների մասին ճեպազրույց է ներկայացվել։
Այնուհետև հյուրերն այցելել են Պաշտպանության ազգային համալսարանի Ռազմական կառավարման ինստիտուտի Ռազմական խաղերի կենտրոն, որտեղ հետևել են՝ . Անհատական գործընկերության համագործակցության 2024 թ. ծրագրի շրջանակում՝ գրասենյակը Բրունսումում տեղակայված Միացյալ ուժերի հրամանատարության շարժական ուսումնական խմբի կողմից անցկացվող ուսումնական դասընթացին:
Դրանից հետո ՆԱՏՕ-ի պատվիրակությունը մեկնել է Ռազմածովային ուժերի N- զորամաս։ Հյուրերին ներկայացվել է՝ զորամասի ստեղծման պատմության և գործունեության մասին ճեպազրույց։ Հանդիպման ընթացքում քննարկվել են՝ Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև հարաբերությունների հաջող զարգացման հեռանկարները, ադրբեջանական բանակում իրականացվող բարեփոխումները, ինչպես նաև հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։