Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին տեղեկություն է տեղադրված ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։
Ուղերձում Իլհամ Ալիևը շնորհավորել է Թաիլանդի թագավորին և ողջ ժողովրդին՝ այս երկրի ազգային տոնի կապակցությամբ։
Նախագահը նշել է, որ 2024 թվականին Բանգկոկում Ադրբեջանի դեսպանատան բացումը՝ երկկողմ կապերի նոր մակարդակի անցնելու վառ օրինակ է։
Իլհամ Ալիևը վստահություն է հայտնել, որ Ադրբեջանը և Թաիլանդը կշարունակեն համատեղ ջանքերը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում կապերի ամրապնդման և երկկողմ ու բազմակողմ համագործակցության ընդլայնման ուղղությամբ։