Ինչպես հաղորդում է
Zinvor.info
-ն, այս մասին տեղեկությունը տեղադրված է Ադրբեջանի Հանրապետության ղեկավարի պաշտոնական կայքում։
Իր ուղերձում Իլհամ Ալիևը նշել է, որ այս տարի ֆորումն անցկացվում է՝ «Կանաչ աշխարհի համար համերաշխության տարվա» շրջանակներում և առանձնահատուկ նշանակություն ունի՝ երեխաներին անվտանգ շրջակա միջավայր ապահովելու տեսանկյունից։
Նախագահը հիշեցրել է, որ ոչ վաղուց Ադրբեջանում տեղի ունեցավ լայնածավալ միջազգային միջոցառում՝ Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի Կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանը: Համաժողովում լայնորեն քննարկվել են երեխաների առողջության վրա շրջակա միջավայրի գործոնների ազդեցությունը և հանուն նրանց ապագայի կլիմայի փոփոխության միջոցառումների ամրապնդման հարցերը։ Իլհամ Ալիևն ընդգծել է, որ երկրագնդի բոլոր երեխաներին անհրաժեշտ է առողջ և մաքուր աշխարհ, «կանաչ» ապագա։ Պետության ղեկավարը նշել է, որ երեխաների նկատմամբ համակողմանի խնամքը Ադրբեջանի պետական քաղաքականության բաղկացուցիչ մասն է, և վստահություն է հայտնել, որ կարծիքների փոխանակումն ու որոշումները, որոնք կկայացվեն համաժողովում, կնպաստեն այդ պետական քաղաքականության հետագա հաջող իրականացմանը։
Zinvor.info