Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է՝ ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Մեծ Բրիտանիայի և Շվեյցարիայի դեսպանների հայտարարությունները
 Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է՝ ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Մեծ Բրիտանիայի և Շվեյցարիայի դեսպանների հայտարարությունները
12:09     05 12 2024    
Մենք կտրականապես մերժում ենք դեկտեմբերի 4-ին Բաքվում կայացած միջոցառման ժամանակ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրամիության, Մեծ բրիտանիայի և Շվեյցարիայի դեսպանների հայտարարությունները՝ կապված Ադրբեջանում «լրագրողների» և «քաղաքական ակտիվիստների» կալանավորման մասին պնդումների հետ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ը, այս մասին ասված է՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության Telegram ալիքում։

«Այս հայտարարությունները բացահայտ փորձ են՝ խարխլելու Ադրբեջանի դատական համակարգի անկախությունը։

Նախաքննության ընթացքին միջամտությունն անընդունելի է, իսկ դատական գործընթացին միջամտելը հակասում է օրենքի գերակայության սկզբունքին, որը հանդիսանում է օրենքի գերակայության հիմնարար սկզբունքը»,- նշել են ԱԳՆ-ում։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս