Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին տեղեկությունը տեղադրված է Ադրբեջանի Հանրապետության ղեկավարի պաշտոնական կայքում։
Իր ուղերձում Իլհամ Ալիևը նշել է, որ ներկայումս աշխարհում ավելի քան 120 միլիոն մարդ բախվել է հարկադիր վերաբնակեցման խնդրին, և այդ խնդրի արդյունավետ լուծումն անհնար է առանց միջազգային հանրության համատեղ ջանքերի։ Պետության ղեկավարը հիշեցրել է, որ ադրբեջանական ժողովուրդը նույնպես բախվել է տեղահանման խնդրին։ Արևմտյան Ադրբեջանում, ժամանակակից Հայաստանի տարածքում ապրող ադրբեջանցիները ենթարկվել են էթնիկ զտումների և բռնի կերպով վտարվել իրենց պատմական հայրենիքից։ Հարյուր հազարավոր ադրբեջանցիների սարսափելի տեղահանությունների մի քանի փուլից հետո Հայաստանում ոչ մի ադրբեջանցի չի մնացել, և այն վերածվել է մոնոէթնիկ պետության։
Իլհամ Ալիևը հիշեցրել է, որ Հայաստանը ռազմական ագրեսիայի է դիմել Ադրբեջանի դեմ, օկուպացրել է մեր տարածքները, ավերել ու թալանել քաղաքներն ու գյուղերը, ականապատել հողերը։ Նախագահը հայտարարել է, որ հայ հասարակության մեջ ադրբեջանական ժողովրդի նկատմամբ արմատացած ատելությունը, «մեծ Հայաստանի» մասին երազանքները, այս երկրի սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները և նրա արագ սպառազինումը խոչընդոտում են երկու երկների միջև .ամուր խաղաղության հաստատմանը:
Իլհամ Ալիևն ընդգծել է, որ Հայաստանը միտումնավոր փորձում է՝ Արևմտյան Ադրբեջանի համայնքի գործունեությունը որպես սպառնալիք ներկայացնել իր տարածքային ամբողջականությանը։ Սակայն, համայնքի նպատակն է՝ ապահովել արևմտյան ադրբեջանցիների խաղաղ և անվտանգ վերադարձը իրենց նախնիների հայրենիք:
Zinvor.info