Իրավան Խանի դինաստիայի ներկայացուցիչներն այցելել են Արևմտյան Ադրբեջանի համայնք
 Իրավան Խանի դինաստիայի ներկայացուցիչներն այցելել են Արևմտյան Ադրբեջանի  համայնք
09:27     05 12 2024    
Դեկտեմբերի 5-6-ը Բաքվում կայանալիք` «Վերադարձի իրավունք. արդարության խրախուսում Հայաստանից բռնի տեղահանված ադրբեջանցիների համար» երկրորդ միջազգային համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել՝ Արևմտյան Ադրբեջանի համայնքի Դիտորդ խորհրդի նախագահ, պրոֆեսոր Միսիր Մարդանովի հանդիպումը՝ Իրավանի Խանի դինաստիայի ներկայացուցիչներ Ամիր Ալի Սարդարի Իրավանիի և Թուրհան Թուրգութի հետ։

Ըստ Zinvor.info-ի՝ հանդիպմանը Միսիր Մարդանովը նշելով, որ ուրախ է համայնքում ողջունել Իրավանի խանի ներկայացուցիչներին, ասել է, որ վերջին 200 տարիների ընթացքում մեր հայրենակիցները աստիճանաբար արտաքսվել են ամբողջ Արևմտյան Ադրբեջանից, այդ թվում՝ Իրավանից։

Նշվել է, որ, ցավոք, Արևմտյան Ադրբեջանում ավերված մեր հուշարձանների թվում է նաև խանի հետնորների ժառանգությունը։ Միսիր Մարդանովն ասել է, որ Արևմտյան Ադրբեջանում իրենց նախնիների հողի վրա ապրելը՝ արևմտյան ադրբեջանցիների և նրանց ժառանգների իրավունքն է։

Թուրխան Թուրգութը պատմել է իր նախնիների՝ առասպելական Իրավանի խաների, ինչպես նաև անցյալ դարասկզբին նրանց ապրած ցեղասպանության ու տեղահանության մասին։
Իր հերթին, Ամիր Ալի Սարդարի Իրավանին նշել է, որ նա Հուսեյնալի Խան Գաջարի ժառանգն է, ով կառուցել է Կապույտ մզկիթը։ Նրա հարազատներն առաջիններից էին, ովքեր արտաքսվել են Թուրքմենչայի պայմանագրի ստորագրումից անմիջապես հետո։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան  


Լրահոս