Ըստ
Zinvor.info-ի՝ հանդիպմանը Արևմտյան Ադրբեջան համայնքի վարչության նախագահ, պատգամավոր Ազիզ Ալեքբերլին հիշեցրել է՝ Հայրենական պատերազմի ժամանակ Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերած քաղաքական և բարոյական աջակցության մասին։
ՆԱՏՕ-ի ԽՎ-ում Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատվիրակության ղեկավար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ նրա երկիրը միշտ գտնվում է Ադրբեջանի կողքին։
Խոսելով ղարաբաղյան հաղթանակից հետո Ադրբեջանի խաղաղ նախաձեռնությունների մասին՝ ԹԱՄԽԺի անդամն ասել է. «Ամբողջ աշխարհն ականատես է Ադրբեջանի անկեղծ վերաբերմունքին Հայաստանի նկատմամբ։ Սակայն Հայաստանը ոչնչացրել է իր ժամանակին օկուպացրած ադրբեջանական հողերում ողջ շոշափելի մշակութային ժառանգությունը: Թուրքիայի դիրքորոշումն այն է, որ մեր ադրբեջանցի եղբայրները պետք է վերադառնան իրենց պատմական հողեր: Կարևոր է նաև մեծացնել համաշխարհային հանրության ուշադրությունն այս հարցի նկատմամբ»։
ԱԱՀ-ի փոխնախագահ, պատգամավոր Ռամիլ Հասանը նշել է, որ Մ.Չավուշօղլուի այցը համայնք՝ կարևոր բարոյական աջակցություն է հանդիսանում արևմտյան ադրբեջանցիների համար։
Հայտարարելով արևմտյան ադրբեջանցիների վերադարձը օրինական ճանապարհով իրականացնելու համայնքի մտադրության մասին՝ պատգամավորը հավելել է. «Հայաստանից բռնի տեղահանված մարդիկ ցանկանում են վերադառնալ իրենց նախնիների հողեր և ապրել այնտեղ, ինչպես դա արել են հազարավոր տարիների ընթացքում։ Եթե արևմտյան ադրբեջանցիներին չվտարեին իրենց տներից, նրանք այժմ կշարունակեին ապրել և աշխատել իրենց նախնիների հողերում»:
Zinvor.info