Շամիլ Այրըմ. Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ավարտը երկարաժամկետ խաղաղության երաշխիքն է
  Շամիլ Այրըմ.  Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ավարտը երկարաժամկետ խաղաղության երաշխիքն է
16:10     04 12 2024    
Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության երաշխիքն է հանդիսանում՝ Հայաստանի սահմանադրության փոփոխությունն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության դադարեցումը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասել է Թուրքիա-Ադրբեջան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Շամիլ Այրըմը՝ Անկարայում միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական կապերի հանձնաժողովի նախագահ Սամեդ Սեիդովի գլխավորած՝ Միլլի Մեջլիսի պատգամավորների պատվիրակության հետ հանդիպմանը:

Թուրք պատգամավորը նշել է՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման նշանակությունը ողջ տարածաշրջանի համար։

Հիշեցնելով 44-օրյա Հայրենական պատերազմի ժամանակ Թուրքիայի ցուցաբերած համերաշխության մասին՝ Շ.Այրըմը հիշեցրել է, որ եղբայրական երկրի համար ծանր ժամանակաշրջանում Անկարան կրկին բարեկամություն և դաշինք ցուցադրեց Բաքվի հետ։ «Այդպես եղել է, կա և կլինի»: — վստահեցրել է միջխորհրդարանական խմբի ղեկավարը։

Թուրք պատգամավորն ընդգծել է, որ այն ամենը, ինչի մասին երազում էին Թուրքիայում, իրականություն դարձավ. «Մենք ցանականում էինք Ադրբեջանի անկախությունը, և դա եղավ։ Անկեղծորեն հավատում էիքն Խոջալուի ազատագրման օրվան, և դա տեղի ունեցավ։ Այսօր մենք խոսում ենք Զանգեզուրի միջանցքի բացման մասին։ Համոզված եմ, որ դա նույնպես շուտով տեղի կունենա»:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիա   Ադրբեջան  


Լրահոս