Ի.Ալիև. COP29-ը ևս մեկ անգամ աշխարհին ցուցադրեց Ադրբեջանի ներուժն ու առաջնորդության որակները
  Ի.Ալիև. COP29-ը ևս մեկ անգամ աշխարհին ցուցադրեց Ադրբեջանի ներուժն ու առաջնորդության որակները
12:35     04 12 2024    
Դեկտեմբերի 4-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է՝ Թուրքիայի նախկին արտգործնախարար, Ազգային մեծ ժողովի պատգամավոր և ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում թուրքական պատվիրակության ղեկավար Մևլութ Չավուշօղլուին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկություն է տեղադրված ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։

Հանդիպմանը Մևլութ Չավուշօղլուն Իլհամ Ալիևին է փոխանցել՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի ողջույնները։

Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել ողջույնի համար ե և պատասխան ողջույն է փոխանցել Ռեջեփ Թայիբ Էրդողանին։ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել Մևլութ Չավուշօղլուին՝ Բաքվում կայանալիք Արևմտյան Ադրբեջանի համայնքի միջազգային համաժողովին մասնակցելու համար և ընդգծել այս միջոցառման կարևորությունը։

Մևլութ Չավուշօղլուն շնորհակալություն է հայտնել համաժողովի հրավերի համար և նշել դրա կարևորությունը։ Մևլութ Չավուշօղլուն իր շնորհավորանքներն է փոխանցել՝ այս տարվա խորհրդարանական ընտրություններում «Ենի Ազերբայջան» կուսակցության հաղթանակի, ինչպես նաև COP29-ի հաջող անցկացման կապակցությամբ։ Նա COP29-ը որակել է, որպես պատմական գագաթնաժողով՝ ընդգծելով այստեղ ընդունված որոշումների մեծ նշանակությունը։

Իլհամ Ալիևն ասել է, որ COP29-ին մասնակցել են մեծ թվով հյուրեր, պետությունների և կառավարությունների ղեկավարներ, նշել է, որ համաժողովը շատ հաջող է անցել և ընդգծել, որ COP29-ը ևս մեկ անգամ ամբողջ աշխարհին ցուցադրել է Ադրբեջանի ներուժն ու առաջնորդության որակները։ Նախագահը հավելել է, որ սա ողջ թուրքական աշխարհի հերթական հաջողությունն է:

Հանդիպմանը նշվել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև բարեկամական, եղբայրական և դաշնակցային հարաբերությունները հաջողությամբ զարգանում են բոլոր ոլորտներում, այդ թվում՝ միջխորհրդարանական, կապերի հետագա ամրապնդման վստահություն է հայտնվել։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա  


Լրահոս