Այս մասին
Zinvor.info-ին ասել է՝ Միլլի Մեջլիսի միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական կապերի կոմիտեի նախագահ Սամեդ Սեիդովը՝ մեկնաբանելով Անկարայում կայացած Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտաքին կապերի խորհրդարանական կոմիտեների IX եռակողմ նիստի արդյունքները։
Խորհրդարանական կոմիտեի ղեկավարն ասել է, որ ադրբեջանական կողմը Անկարայում հանդես է եկել՝ միջխորհրդարանական երկխոսության ձևաչափերին Կենտրոնական Ասիայի բարեկամ երկրներին ներգրավելու նախաձեռնությամբ։
Նա ընդգծել է՝ բոլոր ոլորտներում թուրքական երկրների հետ հետագա մերձեցմանը պաշտոնական Բաքվի պատրաստակամությունը, հիշեցրել է նախագահ Իլհամ Ալիևի դիրքորոշման մասին, ով «թուրքական աշխարհն անվանել է Ադրբեջանի ընտանիքը»։
«Ադրբեջանը շահագրգռված է մեր տարածաշրջանի և Կենտրոնական Ասիայի պետությունների միջև կապերի ամրապնդմամբ»,- վստահեցրել է Միլլի Մեջլիսի կոմիտեի ղեկավարը։ Նրա կարծիքով, թուրքական երկրների հետ Ադրբեջանի ղեկավարի մերձեցման քաղաքականությունը մեծ հետաքրքրություն է առաջացնում ամբողջ աշխարհում։
Խոսելով Թուրքիայի և Վրաստանի հետ փոխգործակցության մասին՝ Ս.Սեյիդովը նշել է, որ Բաքուն մեծ ներուժ է տեսնում Անկարայի և Թբիլիսիի հետ կապերի ամրապնդման գործում։
Zinvor.info