Ինչպես հայտնել են
Zinvor.info-ին ԱԳՆ-ում, հեռախոսազրույցի ընթացքում Ջեյհուն Բայրամովը երախտագիտություն է հայտնել Իլյա Դարչիաշվիլիին՝ Ադրբեջանի և Վրաստանի միջև փոխշահավետ համագործակցության ամրապնդման և միջազգային ասպարեզում երկու երկրների գործընկերության ընդլայնման ուղղությամբ նրա կողմից գործադրված ջանքերի համար։ Ջեյհուն Բայրամովը հաջողություն է մաղթել Իլյա Դարչիաշվիլիին։
Ընդգծվել է, որ Ադրբեջանին և Վրաստանին կապում են՝ պատմականորեն հաստատված բարիդրացիական և բարեկամական հարաբերությունները, ռազմավարական գործընկերությունը՝ քաղաքական, տնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում։
Zinvor.info