Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության միջազգային անվտանգության վարչության պետ Սամիր Բեջանովը խորհրդարանում՝ «Անվտանգ և արժանապատիվ վերադարձ Արևմտյան Ադրբեջան» թեմայով լսումների ժամանակ։
Նրա խոսքով, փախստականների վերաբերյալ միջազգային փաստաթղթերն ու նորմերը հաստատում են արևմտյան ադրբեջանցիների վերադարձի իրավունքը. «Միջազգային իրավական ակտերում ամրագրված է փախստականների իրավունքը՝ վերադառնալու ոչ միայն իրենց պետություն, այլև այն տարածք, որտեղ նրանք նախկինում ապրել են։ Հայաստանը, որի տարածքում ապրել են արևմտյան ադրբեջանցիները, պետք է ապահովի նրանց իրավունքները»։
Zinvor.info