Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին տեղեկություն է տեղադրված ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։
Ուղերձում Իլհամ Ալիևը շնորհավորել է նախագահին և Լաոսի ողջ ժողովրդին այս երկրի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առթիվ։
Ուղերձում Իլհամ Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանը մեծ նշանակություն է տալիս Լաոսի հետ բարեկամական հարաբերությունների զարգացմանը և վստահություն հայտնել, որ համատեղ ջանքերի և առկա հնարավորությունների օգտագործմամբ՝ Ադրբեջանը և Լաոսը կհասնեն երկկողմ կապերի էլ ավելի խորացմանը և փոխշահավետ համագործակցության հետագա խորացմանը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթության վրա։ Եզրափակելով՝ Իլհամ Ալիևը Լաոսի նախագահին հրավիրել է այցելել Ադրբեջան։