Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին ասված է՝ Ջեյմսթաուն հիմնադրամի նախկին ղեկավար Գլեն Հովարդի փոդքաստում, որի հյուրն է եղել՝ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։
Աուդիոծրագրում ընդգծվում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ բանակցություններում ձեռք են բերվել շոշափելի արդյունքներ, իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ կանի հնարավոր ամեն ինչ՝ մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ համաձայնագիր ստորագրելու համար։
Հաղորդման հեղինակը, մատնանշելով, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը այս շաբաթվա սկզբին հեռախոսազրույց է ունեցել նախագահ Իլհամ Ալիևի հետ, նշում է, որ Ադրբեջանը շարունակում է կարևոր դեր խաղալ՝ Կասպից ծովի տարածաշրջանում և մնում է ռազմավարական կարևոր երկիր՝ նոր վարչակազմի տեսադաշտում։
Զրույցի ընթացքում Է.Ամիրբեկովը պատմել է ադրբեջանա-հայկական բանակցությունների ներկա փուլի, ինչպես նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման Ադրբեջանի ուղու մասին։