Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն՝ ռուսական լրատվամիջոցներին հղումով, այս մասին Մոսկվայում կայացած «Ռուսաստան-Հայաստան» II հանրային ֆորումի ժամանակ հայտարարել է՝ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Մենք շարունակում ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը բոլոր ոլորտներում։ Այս գործընթացում կարևոր տեղ է զբաղեցնում «3+3» հարթակը, որն արդեն ցույց է տվել իր արդյունավետությունը։ Մենք աշխատում ենք այն լիարժեք կազմակերպության վերածել տարածաշրջանում փոխգործակցության համար»,-նշել է դիվանագետը։
Գալուզինն ընդգծել է, որ Ռուսաստանը տարիներ շարունակ ձևավորում է անվտանգության ճարտարապետությունը Հարավային Կովկասում։ Նրա խոսքով, Ռուսաստանի դերն այս հարցում միշտ պահանջված կլինի՝ հաշվի առնելով տարածաշրջանում և ամբողջ աշխարհում դինամիկ իրավիճակը։
Ինչ վետրաբերում է Հայաստանի հետ երկկողմ համագործակցությանը, դիվանագետը արդյունավետ շփումների հույս է հայտնել՝ ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի միջև Մոսկվայում կայանալիք միջոցառումների շրջանակներում։