Ադրբեջանի դիվանագիտական բողոքը. Միխալ Գրեչիլոյին կանչել են ԱԳՆ
 Ադրբեջանի դիվանագիտական բողոքը.  Միխալ Գրեչիլոյին կանչել են ԱԳՆ
16:01     28 11 2024    
Նոյեմբերի 28-ին Արտաքին գործերի նախարարություն է կանչվել Ադրբեջանում Լեհաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Միխալ Գրեչիլոն։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Հանդիպմանը բողոք է արտահայտվել առ այն, որ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, չնայած ադրբեջանական կողմի ծանուցմանը, Հայաստանում Եվրոպական միության առաքելության կազմում այցելել է հայ-ադրբեջանական սահմանին գտնվող Քյարքի գյուղին հարող տարածք, որը դեռ գտնվում է օկուպացման տակ:

Նշվել է, որ այս առաքելությունը, հակառակ հայտարարված նպատակներին՝ նպաստելու տարածաշրջանային կայունությանը և Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության կառուցմանը, լայնորեն օգտագործվում է որպես Ադրբեջանի դեմ գործիք։

Ընդգծվել է, որ այս սադրանքը հակասում է ադրբեջանա-լեհական հարաբերություններին, և որ անհրաժեշտ է զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք շոշափում են Ադրբեջանի օրինական անվտանգության շահերը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. ԱԳՆ   Ադրբեջան  


Լրահոս