ԱՄՆ-ը բարձր է գնահատում ՆԱՏՕ-ի հետ գործընկերությանը Ադրբեջանի նվիրվածությունը
 ԱՄՆ-ը բարձր է գնահատում ՆԱՏՕ-ի հետ գործընկերությանը Ադրբեջանի նվիրվածությունը
09:10     27 11 2024    
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան ռազմական կցորդ, գնդապետ Քայլ Քոնը և դեսպանատան քաղաքական հարցերով ներկայացուցիչ Սոնյա Վեթշտեյնը մասնակցել են՝ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» (ԳՀԽ) ծրագրին մեր երկրի անդամակցության 30-ամյակի կապակցությամբ՝ արտաքին գործերի նախարարության կազմակերպած համաժողովին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ԱՄՆ դեսպանատունը հրապարակել է սոցիալական ցանցի իր էջում։ «Միացյալ Նահանգները բարձր են գնահատում Ադրբեջանի ակտիվ դերը՝ «Գործընկերություն հանուն խաղաղության» և ՆԱՏՕ-ի հետ գործընկերությանը նրա մշտակական նվիրվածությունը: Մենք աջակցում ենք Ադրբեջանի առաջընթացին ԳՀԽ-ի նպատակների ուղղությամբ՝ անվտանգության երկկողմ համագործակցության շրջանակներում»,- ասվում է հրապարակման մեջ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱՄՆ  


Լրահոս