Հաջիևը պատասխանել է եվրոպական պարբերականին
  Հաջիևը պատասխանել է եվրոպական պարբերականին
16:22     26 11 2024    
Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը X սոցիալական ցանցում կրկին կոշտ քննադատության է ենթարկել Politico-ին։

Այս մասին, ըստ Zinvor.info-ն, ասված է Х սոցցանցում Հաջիևի հրապարակման մեջ:

«Ցավում եմ, որ Politico-ն Ադրբեջանից ներողություն խնդրելու և իր կեղծ հոդվածը հետ կանչելու փոխարեն շարունակում է ապատեղեկատվություն տարածել՝ մոլորեցնելով եվրոպական և համաշխարհային հանրությանը։

Մինչդեռ, Politico-ի հոդվածում հղում կա ադրբեջանական լրատվամիջոցներին, որոնք ներկայացնում են պաշտոնական տվյալներ այն մասին, որ «Ադրբեջանն այս տարի Ռուսաստանից ներկրել է 141,6 միլիոն խորանարդ մետր գազ»։

Փաստը, որին դուք վկայակոչում եք, հանդիսանում է փոխանակման օպերացիա, այլ ոչ թե ներմուծում: Նման սեզոնային փոխանակումներ տեղի են ունենում հարևան պետությունների միջև, և դա նորմալ է։ Ափսոսում եմ, որ հոդվածում տարբերություն չի դրվում սվոպի և ներմուծման միջև:

«Հարավային գազային միջանցքը», որը մատակարարում է ԵՄ շուկաները, միացված է միայն ադրբեջանական գազի հանքավայրերին, այլ ոչ թե ավելի լայն ադրբեջանական գազային համակարգին», - հայտարարել է Եվրահանձնաժողովի էներգետիկ հարցերով ներկայացուցիչ Թիմ Մաքֆին։

ԵՄ ներկայացուցչի հայտարարությունը լիովին համապատասխանում է իրականությանը, և մենք համաձայն ենք դրա հետ։

Ուստի Ադրբեջանը 2024 թվականին գազ չի ներկրել Ռուսաստանից։ Վերջակետ:

Politico-ն մութ սենյակում անհաջող փնտրում է սև կատու՝ իմանալով, որ այն այնտեղ չէ։ Կա ադրբեջանական մի ասացվածք. «Սուտասանին պետք է հետապնդել մինչև վերջ»,- գրել է Հաջիևը:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հաջիև  


Լրահոս