ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևում ընդգծվում է անհայտ կորածների ընտանիքների տառապանքները - «Ղարաբաղում անհայտ կորածների ընտանիքներ» ՀԿ-ի հայտարարությունը
Zinvor.info-յի փոխանցմամբ՝ հասարակական կազմակերպության հայտարարության մեջ ասվում է. «Ղարաբաղում անհայտ կորածների ընտանիքներ» հասարակական կազմակերպությունը ողջունում է նոյեմբերի 15-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից «Անհայտ կորածներ» բանաձևի ընդունումը և շնորհակալություն է հայտնում փաստաթղթի գլխավոր հեղինակ Ադրբեջանի պետությանը և նրան աջակցած այլ երկրներին։ Ադրբեջանի նախաձեռնած այս միջազգային նախաձեռնությունը, ինչպես նաև վերջին տարիներին մեր երկրում անհայտ կորածների հարցով իրականացվող միջազգային գործունեությունը մեծացնում է մեր հույսը, որ այն պահելով միջազգային օրակարգում՝ այդ խնդիրը կլուծվի։
Մեզ համար շատ կարևոր է, որ բանաձևում ընդգծվում է՝ մարդկանց անհետացումը մեծ տառապանք է պատճառում նրանց ընտանիքներին և հանդիսանում է մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների պատճառ։ Երկար տարիներ շարունակվող այս խնդիրը ոչ միայն մեծացնում է անհայտ կորածների ընտանիքների վիշտը, այլև խախտում է ընտանեկան միասնությունը և մեր մերձավորների ճակատագրի մասին ճշմարտությունն իմանալու մեր իրավունքը»։