Համայնքը մեղադրել է Եվրոպայի խորհրդին էթնիկ և կրոնական խտրականության մեջ
 Համայնքը մեղադրել է Եվրոպայի խորհրդին էթնիկ և կրոնական խտրականության մեջ
16:23     19 11 2024    
Արևմտյան Ադրբեջանի համայնքը դատապարտում է՝ Ադրբեջանի կողմից Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին Եվրոպայի խորհրդի շրջանակային կոնվենցիայի կատարման վերաբերյալ՝ Խորհրդատվական կոմիտեի կանխակալ, քաղաքականացված և մանդատի շրջանակներից դուրս հինգերորդ եզրակացությունը:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, համայնքի մեկնաբանության մեջ այս հարցի վերաբերյալ ասվում է. «Եվրախորհրդի խորհրդատվական կոմիտեն, որը լռում է էթնիկ զտումների, Հայաստանում ադրբեջանցիների մշակութային ժառանգության ոչնչացման և նրանց իրավունքների ոտնահարման մասին, իր վերջին եզրակացությամբ ցույց տվեց, որ զրպարտության դիրք է գրավում Ադրբեջանի դեմ և աջակցում է Հայաստանի այդ պահվածքին. որը տեղահանել է ադրբեջանցիներին և դարձել է մոնոէթնիկ երկիր։

Այն, որ Եվրոպայի խորհրդի կոմիտեն խոսում է միայն հայերի Ղարաբաղ վերադարձի իրավունքի մասին, հանդիսանում է էթնիկ և կրոնական խտրականության ամենաակնառու ցուցանիշը։ Հիշեցնենք, որ մենք բազմիցս դիմել ենք Եվրոպայի խորհրդին խնդրանքով՝ Հայաստանի մարդու իրավունքների ոլորտում ստանձնած պարտավորությունների, ներառյալ՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից և ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային կոնվենցիայից բխող պարտավորությունների կատարման մոնիտորինգ անցկացնել։ Մեր խնդրանքները մնացել են անպատասխան։

Եվրոպայի խորհրդի մի շարք կառույցներ՝ Խորհրդարանական վեհաժողովի գլխավորությամբ, որոշ շրջանակների ձեռքում դարձել են Ադրբեջանի դեմ քաղաքական խաղերի գործիք։ Մենք Եվրախորհրդի Նախարարների կոմիտեից պահանջում ենք վերջ դնել՝ անընդունելի քաղաքական խաղերին, էթնիկական և կրոնական խտրականությանը, որը թույլ է տալիս Խորհրդատվական կոմիտեն Ադրբեջանի նկատմամբ»։
Zinvor.info

Հեշթեգներ. Արևմտյան-Ադրբեջանի-համայնք  


Լրահոս