Ինչպես
Zinvor.info-յին հայտնել են ԱԳՆ-ից, բանաձևում նշվում է, որ զինված բախումների հետևանքով մարդկանց անհետացումը ծանր տառապանք է պատճառում նրանց ընտանիքներին և բացասաբար է անդրադառնում հակամարտությունների դադարեցման ջանքերի վրա։
Փաստաթղթում ընդգծվում է անհայտ կորածների հետ կապված միջազգային մարդասիրական իրավունքի և միջազգային իրավունքի խախտումների համար պատիժ կիրառելու կարևորությունը։ Կոչ է արվում զինված հակամարտությունների մասնակից պետություններին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ մարդկանց անհետացումը կանխելու, դեպքի հանգամանքները պատշաճ կերպով հետաքննելու և նրանց ճակատագիրը պարզելու համար։
Այս տարվա բանաձևում առաջին անգամ մտահոգություն է արտահայտվում ականազերծման խնդիրների առնչությամբ, որոնք խոչընդոտում են անհետ կորածների ճակատագիրը պարզելու ջանքերին:
Անհայտ կորածների խնդիրը Ադրբեջանի օրակարգում կարևոր տեղ է զբաղեցնում: 1990-ականների սկզբին հայկական ագրեսիայի արդյունքում անհայտ կորել է մինչև 4000 ադրբեջանցի, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ, երեխաներ և կանայք։ Ադրբեջանի վեց քաղաքացի անհայտ կորել է 2020 թվականին Հայրենական պատերազմի ժամանակ։ 2023 թվականից ի վեր Ադրբեջանը կազմակերպում է միջազգային համաժողովներ՝ հանրությանը այս խնդրի մասին իրազեկելու նպատակով։ Հոկտեմբերի 2-3-ը Բաքվում անցկացված «Անհայտ կորածների խնդրի լուծում. աջակցություն ճշմարտությունն իմանալու ընտանիքների իրավունքին» միջազգային համաժողովի հռչակագիրը տարածվել է որպես ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի և Անվտանգության խորհրդի պաշտոնական փաստաթուղթ», - ասված է հայտարարության մեջ: