Ֆերգուս Օլդ. Ադրբեջանն արտառոց աշխատանք է կատարել COP29-ին նախապատրաստվելիս
 Ֆերգուս Օլդ.  Ադրբեջանն արտառոց աշխատանք է կատարել COP29-ին նախապատրաստվելիս
09:56     19 11 2024    
Ադրբեջանն արտառոց աշխատանք է կատարել անցյալ տարվա դեկտեմբերից՝ COP29-ին նախապատրաստության շրջանակներում, և նրա առաջնորդությունը վճռորոշ դեր է խաղում տվյալ միջոցառմանը:

Այդ մասին, ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ադրբեջանական գրասենյակին ասել է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ֆերգուս Օլդը։

Դիվանագետը նշել է, որ COP29-ի հաջող իրականացման գործում Ադրբեջանին աջակցելն այս տարի Մեծ Բրիտանիայի դեսպանատան գլխավոր առաջնահերթությունն էր։

«Անցյալ տարվա դեկտեմբերից Ադրբեջանը զարմանալի աշխատանք է կատարել՝ նախապատրաստվելով COP29-ին՝ սկսելով զրոյից: Մեծ Բրիտանիան երկու տարի ժամանակ ուներ Գլազգոյում անցկացված COP26-ին նախապատրաստվելու համար: Ադրբեջանի նախագահությունը հանդես եկավ նախաձեռնությամբ, լսեց կողմերին և արագ կողմնորոշվեց»,- ասել է դեսպանը։
Zinvor.info

Հեշթեգներ. Բրիտանիա   Ադրբեջան  


Լրահոս