Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին COP29-ի շրջանակներում ադրբեջանական տաղավարում կլիմայի փոփոխության պատճառով Կասպից ծովի մակարդակի անկմանը նվիրված միջոցառմանը ասել է Իրանի ԱԳ նախարարի Կասպից ծովի հարցերով օգնական Ալիռեզա Ջահանգիրին։
Նրա խոսքով, դա վտանգ է ներկայացնում ծովի բուսական ու կենդանական աշխարհի, ինչպես նաև առափնյա տարածքների սոցիալ-տնտեսական զարգացման համար՝ զգալի հետևանքներով բնակչության համար։
«Ծովի մակարդակի շարունակական անկումը ներկայիս տեմպերով կարող է կործանարար հետևանքներ ունենալ և հանգեցնել բնապահպանական ճգնաժամի, ներառյալ փոքր ծովածոցերի և ջրաճահճային տարածքների չորացումը», - ասել է նա: