Հիքմեթ Հաջիև. Ղարաբաղի 30-ամյա օկուպացիան լուրջ վնաս է հասցրել էկոհամակարգին
  Հիքմեթ Հաջիև. Ղարաբաղի 30-ամյա օկուպացիան լուրջ վնաս է հասցրել էկոհամակարգին
11:02     18 11 2024    
Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության գծով օգնական Հիքմեթ Հաջիևը գրառում է կատարել X սոցիալական ցանցում, հայտնում է Zinvor.info-ն։

«Վերջերս հայկական ռազմական օկուպացիայից ազատագրված ադրբեջանական տարածքները՝ Ղարաբաղը և Արևելյան Զանգեզուրը, հայտարարվեցին զրոյական արտանետումների և կանաչ էներգիայի գոտիներ։

Երեսուն տարվա օկուպացիան լուրջ վնաս է հասցրել տարածաշրջանի էկոհամակարգին։

Եթե չլիներ հայկական ռազմական օկուպացիան, Ադրբեջանը կարող էր նույնիսկ ավելի լավ արդյունքների հասնել կանաչ էներգիայի և էկոլոգիայի ոլորտում»,- տեսանյութին կից գրել է Հաջիևը:
Zinvor.info

Հեշթեգներ. Հիքմեթ-Հաջիև  


Լրահոս