Հայաֆիլ Ֆրենկ Փալոնեն լքել է Ադրբեջանը
  			
									
			
				
					
						
														 
													 | 
					
					
						| 
							
						 | 
					
					
						| 
							 
								 Ամերիկացի հայամետ կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն արդեն լքել է երկիրը, հայտնում է ԱՊԱ-ն՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներին։
 							 
						 | 
					
				
			
			
			
				
Նշենք, որ Փալոնեի այցն Ադրբեջան սուր դատապարտման ու հասարակության վրդովմունքի տեղիք է տվել։
Ինչպես հայտնի է դարձել աղբյուրներից, իրականում Ֆրենկ Փալոնեն ծրագրել է COP29-ին մասնակցել նոյեմբերի 18-ից, ինչպես նաև բազմաթիվ հանդիպումներ ունենալ Բաքվում։ Այդ նպատակով նա Բաքու է ժամանել անցած շաբաթ օրը կեսօրին և փորձել հանգստյան օրերն իր համար հիշարժան դարձնել՝ այցելելով Բաքու և ոչ պաշտոնական հանդիպումներ ունենալով։
Ակցիայի ավարտին սպասելու համար ԱՄՆ կոնգրեսականը փոխել է երթուղին, չի գնացել հյուրանոց, բայց հանկարծ հայտնվել է COP29-ում։ Ֆ. Փալոնեն փորձել է թաքնվել լրագրողներից COP29-ի կուլիսներում: Թեև նրան առաջարկվել է մասնակցել COP29-ի շրջանակներում ԱՄՆ օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հետ ճեպազրույցին, նա հանդիպել է հասարակության զայրույթին: Փալոնեն հրաժարվել է մասնակցել Բաքվում կայացած ճեպազրույցին՝ վախենալով ադրբեջանական լրատվամիջոցների հարցերից։
Հաղորդվում է, որ Փալոնեն առավոտյան դուրս է եկել հյուրանոցից և մեկնել օդանավակայան որտեղից էլ հատուկ չարտերային չվերթով լքել Բաքուն։ Այսպիսով, Ֆրենկ Փալոնեի այցն Ադրբեջան կհիշվի որպես խայտառակություն:			
			
				
				
			
			
			
			
			Հեշթեգներ. 
									 Փալոնե   
									 Ադրբեջան