Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին տեղեկությունը տարածել է ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքը։
Այս տարվա օգոստոսին Վլադիմիր Պուտինի՝ Ադրբեջան կատարած պետական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների, ինչպես նաև Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի Բաքվում վերջին շփումների համատեքստում դիտարկվել են արդյունաբերական համագործակցության և տրանսպորտի ոլորտներում մի շարք փոխշահավետ նախագծերի գործնական իրականացման հարցերը։ Կողմերը հաստատել են իրենց փոխադարձ շահագրգռվածությունը ադրբեջանա-ռուսական ռազմավարական գործընկերության և դաշինքի հետագա համակողմանի զարգացման հարցում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներով՝ քննարկված հարցերի լուծման նպատակով։