Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին տեղեկություն է տեղադրված ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։
Նամակում Իլհամ Ալիևը շնորհավորել է Մահմուդ Աբասին և ողջ Պաղեստինի ժողովրդին՝ այս երկրի ազգային տոնի կապակցությամբ։
Ուղերձում Իլհամ Ալիևը նշել է, որ Ադրբեջանը միշտ աջակցել է Պաղեստինի ժողովրդի ազատությանը և անկախությանը։ Նախագահն ընդգծել է, որ մեր երկիրը հանդես է գալիս հակամարտության խաղաղ կարգավորման օգտին, Պաղեստինի՝ Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով՝ «երկու պետություն» սկզբունքի հիման վրա։ Իլհամ Ալիևը վստահեցրել է, որ Բաքուն կշարունակի մարդասիրական օգնություն ցուցաբերել Պաղեստինին՝ ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքի գործակալության միջոցով ու երկկողմանի հիմունքներով։ Իլհամ Ալիևը վստահություն է հայտնել, որ Ադրբեջանի և Պաղեստինի միջև բարեկամական հարաբերություններն ու համագործակցությունը կշարունակեն հաջողությամբ զարգանալ։