Zinvor.info-յի փոխանցմամբ՝ Տայե Ացկե-Սելասիեն պետության ղեկավարին է փոխանցել Եթովպիայի Դաշնային Դեմոկրատական Հանրապետության վարչապետ Աբի Ահմեդ Ալիի ողջույնները։
Ընդգծելով զարգացող երկրների միջև համերաշխության ամրապնդման կարևորությունը՝ նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ Ադրբեջանը մեծ նշանակություն է տալիս աֆրիկյան երկրների հետ հարաբերությունների զարգացմանը։
Անդրադառնալով ASAN xidmət-ի փորձին՝ երկրի ղեկավարն ասել է, որ Ադրբեջանը պատրաստ է ցանկացած աջակցություն ցուցաբերել այս ոլորտում։
Եթովպիայի նախագահը Ալիևին հրավիրել է պաշտոնական այց կատարել իր երկիր։