Հաջիևը՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների շարունակման ամսաթվի մասին
  Հաջիևը՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների շարունակման ամսաթվի մասին
11:32     13 11 2024    
Կազանում BRICS-ի գագաթնաժողովում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը դրական ազդակներ ստեղծեց բանակցությունների շարունակման համար։

Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

«Կազանում շատ արդյունավետ հանդիպում է եղել պարոն [Ադրբեջանի] նախագահի և Հայաստանի վարչապետի միջև։ Եվ մեր մտադրությունն է շարունակել բանակցությունները՝ հիմնվելով այդ ազդակների վրա», - ասել է նա՝ Բաքվում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (COP-29) Կողմերի 29-րդ համաժողովի շրջանակներում:

«Այս պահին Ադրբեջանի օրակարգի հիմնական թեման COP-29-ն է մինչև նոյեմբերի վերջ։ Հավանաբար, դեկտեմբերից սկսած, Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր գործընթաց կսկսվի՝ կապված խաղաղության պայմանագրի տեքստի քննարկման և բանակցությունների շարունակման հետ», - հավելել է Հաջիևը։

Ըստ Հաջիևի՝ փաստաթղթի տեքստը որոշակի հարցեր է պարունակում։
Zinvor.info

Հեշթեգներ. Հիքմեթ-Հաջիև  


Լրահոս