Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին լրագրողներին ասել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։
Նա նշել է, որ Բաքվի և Բելգրադի միջև էներգետիկ ոլորտում համագործակցության և գազային էլեկտրակայանի կառուցման շուրջ բանակցային գործընթացը շատ կարևոր է Սերբիայի համար։
«Գազային միջանցքը, Բուլղարիայի և Սերբիայի միջև գազի հավաքագրման և հետագայում էլեկտրաէներգիայի արտադրության փոխկապակցիչը, շատ կարևոր է մեզ համար։ Մյուս կողմից, մեզ համար շատ օգտակար են նաև Ռուսաստանի լոգիստիկ կապերը Իրանի հետ Ադրբեջանի տարածքով»,- ասել է նա։