Բայրամովը COP29-ի մասին. մենք լավատեսորեն ենք տրամադրված
  Բայրամովը COP29-ի մասին.  մենք լավատեսորեն ենք տրամադրված
16:56     12 11 2024    
Ադրբեջանը, ինչպես հայտնի է, ի սկզբանե ներգրավված է եղել կլիմայի շուրջ բանակցությունների այս բարդ գործընթացում։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին COP29-ի շրջանակում լրագրողներին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

«Չնայած այն հանգամանքին, որ, ի տարբերություն շատ այլ երկրների, մենք ունեցել ենք ոչ թե երկու տարի, այլ ընդամենը 11 ամիս ժամանակ, մենք արել ենք հնարավորը կողմերի դիրքորոշումները մերձեցնելու և համագործակցության հարթակ ստեղծելու համար՝ այս համաժողովում կարևոր արդյունքների հասնելու նպատակով», - ասել է Բայրամովը:

Արտգործնախարարը լավատեսություն է հայտնել՝ նշելով նոյեմբերի 11-ին մեկնարկած COP29-ի առաջին օրվա դրական արդյունքը։ «Երեկ գրեթե 20 ժամ տևած բանակցություններից հետո մեզ հաջողվեց արդյունքի հասնել օրակարգի շուրջ։ Այն հաստատվեց։ Եվ առաջին օրվա մեկ այլ կարևոր արդյունքը Փարիզի համաձայնագրի 6.4-րդ հոդվածի շուրջ պայմանավորվածությունն է, որը, ինչպես բոլորս գիտենք, երկար տարիներ քննարկվել է»,- ասել է նա։
Zinvor.info

Հեշթեգներ. Բայրամով   COP29  


Լրահոս