COP29. Համաշխարհային առաջնորդները Բաքվի գագաթնաժողովում - Ուղիղ հեռարձակում
  COP29.  Համաշխարհային առաջնորդները Բաքվի գագաթնաժողովում -  Ուղիղ հեռարձակում
13:29     12 11 2024    
Համաշխարհային առաջնորդները ելույթ են ունենում Կլիմայի փոփոխության մասին Բաքվում՝ ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (COP29) Կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանի շրջանակներում անցկացվող գագաթնաժողովում:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ելույթ է ունեցել Բաքվում՝ Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (COP29) Կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանի շրջանակներում Համաշխարհային առաջնորդների գագաթնաժողովում:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել Բաքվում՝ Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (COP29) Կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանի շրջանակներում Համաշխարհային առաջնորդների գագաթնաժողովում:

***

Բաքվում մեկնարկել է՝ Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (COP29) Կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանի շրջանակներում համաշխարհային առաջնորդների գագաթնաժողովը։

Երեկ Բաքվում իր աշխատանքն է սկսել՝ Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (COP29) Կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանը, որը համարվում է աշխարհում ամենախոշոր ու հեղինակավոր իրադարձություններից մեկը։


Armenia.Az-ը հիշեցնում է, որ COP29-ը, որը կանցկացվի նոյեմբերի 11-22-ը Բաքվի մարզադաշտում, հանդիսանում է՝ մինչ օրս Ադրբեջանում ամենաշքեղ միջոցառումը և մեր երկրում անցկացվում է տարածաշրջանում առաջին անգամ։ Ադրբեջանի կառավարության և Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի քարտուղարության միջև ստորագրվել է՝ «Հյուրընկալ երկրի մասին» համաձայնագիրը և այլ կարևոր փաստաթղթեր։

COP29-ի շրջանակներում նոյեմբերի 12-13-ը տեղի կունենա ամենաբարձր մակարդակի միջոցառումը՝ Համաշխարհային առաջնորդների կլիմայական գործողությունների գագաթնաժողովը:

COP29-ից հիմնական ակնկալիքը՝ կլիմայի ֆինանսավորման հետ կապված արդար և հավակնոտ նոր կոլեկտիվ քանակական նպատակի (NCQG) շուրջ համաձայնությունն է:

COP29-ի նախագահությունը հանդես է եկել 14 նախաձեռնությամք, որոնք ներառում են փոխադարձ կապը կլիմայական գործողությունների և կայուն զարգացման նպատակների միջև, ներառյալ կանաչ էներգիայի միջանցքները, կանաչ էներգիայի պահպանումը, կլիմայի դիմացկունության ներդաշնակությունը, մաքուր ջրածինը, օրգանական թափոններում մեթանի նվազեցումը, կանաչ թվային տեխնոլոգիաների ոլորտում գործողությունները և այլ թեմաներ: Դրա հետ մեկտեղ, նախաձեռնություններից մեկը ներառում է՝ Կլիմայի ֆինանսավորման գործողությունների հիմնադրամի ստեղծումը:

Բացի նրանից, որ կլիմայական ֆինանսավորման ստեղծումը հանդիսանում է գործունեությունը պայմանավորող գլխավոր առաջնահերթություն, բոլորին համախմբելով՝ այն նաև կնպաստի 1.5°C-ի պարտավորության կատարմանը:

Ադրբեջանն առանձնահատուկ նշանակություն է տալիս շրջակա միջավայրի պահպանության և կլիմայի փոփոխության հետևանքների մեղմացման հարցերին և կարևոր աշխատանք է տանում այդ ուղղությամբ։ Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի Կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանի միաձայն որոշմամբ մեր երկրի ընտրությունը՝ որպես ընդունող կողմ դրա վառ օրինակն է։ Ինչպես նշել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը, սա մեր երկրի նկատմամբ միջազգային հանրության մեծ հարգանքի և վստահության ցուցանիշն է։
Zinvor.info

Հեշթեգներ. Բաքու   COP29  


Լրահոս