Ինչպես տեղեկացնում է
Zinvor.info-ն, այս մասին AnewZ-ին հայտնել է՝ Մոնղոլիայի նախագահ Ուխնաագիյն Խուրելսուխը։
«Շատ կարևոր է, որ մենք ունենանք ընդհանուր օրակարգ»,- ասել է նա։
Երկրորդը՝ բոլոր երկրները պետք է նայեն նույն ուղղությամբ, նշել է Մոնղոլիայի նախագահը։ «Մենք նաև պետք է բարելավենք կլիմայի ֆինանսավորման մեխանիզմները, հիմա ուժերը միավորելու ժամանակն է: Եթե մենք դա չանենք հիմա, մեզ շրջապատող աշխարհը կգնա իր ճանապարհով և կշարունակի գոյություն ունենալ առանց մեզ»,- կարծում է Մոնղոլիայի առաջնորդը։
Նա նաև շնորհավորել է Ադրբեջանին և երկրի նախագահ Իլհամ Ալիևին՝ Բաքվում COP համաժողովն անցկացնելու նախաձեռնության համար։