Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին տեղեկությունը տեղադրված է Ադրբեջանի Հանրապետության ղեկավարի պաշտոնական կայքում։
Պիտեր Պելեգրինին նշել է Բաքվի և ընդհանրապես Ադրբեջանի զարգացումը։
Հանդիպմանը քննարկվել են՝ Ադրբեջանի և Սլովակիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը, համատեղ արդյունաբերական ձեռնարկությունների ստեղծման հարցը, ՏՏ ոլորտում համագործակցությունը, սլովակական ընկերությունների մասնակցությունը Ղարաբաղում շինարարական նախագծերին։ Ընդգծվել է Ադրբեջանի և Սլովակիայի պատվիրակությունների փոխայցելությունների ինտենսիվությունը։
Իլհամ Ալիևը գոհունակությամբ նշել է Սլովակիայի կողմից Ղարաբաղում շինարարական ծրագրի իրականացումը։
Նշվել է, որ հաջորդ տարվանից Ադրբեջանում ՆԱՏՕ-ի համակարգող դեսպանատան գործառույթները կիրականացնի Սլովակիայի դեսպանատունը։