Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին լրագրողներին հայտարարել է՝ կլիմայի համաժողովի բացմանը ժամանած Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։
«Ես հենց նոր հանդիպեցի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Խորապես երախտապարտ եմ նրան հրավերի և հյուրընկալության համար։ Մենք քննարկեցինք COP-ի հետ կապված որոշ կարևոր հարցեր և սկսեցինք քննարկումներ Սերբիայում գազային էլեկտրակայանի կառուցման վերաբերյալ: Երկու երկրներն էլ կարող են դառնալ Սերբիայի հարավում գտնվող Նիժ քաղաքում այս գազային էլեկտրակայանի բաժնետերերը։ Եվ եթե մենք դա իրականացնենք, սա ևս մեկ նշանակալից քայլ կլինի մեր սերտ համագործակցության մեջ»,- ասել է նա։
Ա.Վուչիչը նաև նշել է, որ հույս ունի, որ Ադրբեջանի նախագահը հաջորդ տարվա հունվարին կկարողանա այցելել Սերբիա։