Ըստ
Zinvor.info-յի՝ նախագահ Իլհամ Ալիևը երախտագիտություն է հայտնել Ալ-Ազհար ալ-Շարիֆի շեյխ, գերագույն իմամ Ահմեդ Մուհամմադ Ահմեդ Աթ-Թայեբին՝ COP29-ին մասնակցելու հրավերն ընդունելու համար և նշել, որ նրա այստեղ գտնվելը հատուկ նշանակություն է տալիս միջոցառմանը։
Երկրի ղեկավարը հատուկ ընդգծել է, որ մի քանի օր առաջ Ադրբեջանում խոշոր միջոցառում է տեղի ունեցել աշխարհի կրոնական առաջնորդների մասնակցությամբ, որին մասնակցել են նաեւ Ալ-Ազհար ալ-Շարիֆի ներկայացուցիչները։ Նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել է այդ միջոցառումից հետո մասնակիցների՝ օկուպացիայից ազատագրված շրջաններ կատարած այցի կարևորությանը։
Գոհունակությամբ հիշելով Եգիպտոս կատարած այցի ընթացքում Ալ-Ազհար ալ-Շարիֆի շեյխ, գերագույն իմամ Ահմեդ Մուհամմադ Ահմեդ Աթ-Թայեբի հետ հանդիպումը՝ պետության ղեկավարը նշել է, որ քննարկվել են մի շարք կարևոր հարցեր և կարծիքներ են փոխանակվել հետագա համագործակցության շուրջ։
Ալ-Ազհար ալ-Շարիֆի շեյխը առաջին հերթին երախտագիտություն է հայտնել COP29-ին մասնակցելու հրավերի համար և նշել, որ սա վիթխարի միջոցառում է։ Նա շնորհակալություն է հայտնել նախագահ Իլհամ Ալիևին COP-ի շրջանակներում Կրոնների տաղավարի կազմակերպմանն աջակցելու համար։
Շնորհակալություն հայտնելով Ղարաբաղը օկուպացիայից ազատագրելու կապակցությամբ ջերմ խոսքերի և շնորհավորանքների համար՝ երկրի ղեկավարն ասել է, որ չնայած 30-ամյա օկուպացիային, հանդես եկավ խաղաղության պայմանագիր կնքելու նախաձեռնությամբ: