Ինչպես հիշեցնում է
Zinvor.info-ն, միջազգային միջոցառումների կազմակերպման մեծ փորձ ունեցող Ադրբեջանում COP29-ը անցկացնելու որոշումը կայացվել է՝ 2023 թվականի դեկտեմբերի 11-ին Դուբայում կայացած COP28 լիագումար նիստում։
Կլիմայի համաժողովը կանցկացվի նոյեմբերի 11-ից 22-ը։ Միջոցառման շրջանակներում Ադրբեջանի մայրաքաղաքը կընդունի շուրջ 70 հազար օտարերկրյա հյուրերի։
COP29-ի բացման օրը կլինի նոյեմբերի 11-ը, իսկ նոյեմբերի 12-13-ը տեղի կունենա՝ Համաշխարհային առաջնորդների կլիմայական գործողությունների գագաթնաժողովի բարձր մակարդակի սեգմենտը, որին ելույթ կունենան՝ ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի մասնակից պետությունների և կառավարությունների շուրջ 80 ղեկավարներ: Նոյեմբերի 13-ին կշարունակվեն պետությունների և կառավարությունների ղեկավարների ելույթները: